Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա այցով այսօր մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Գարեգին երկրորդը ՌԴ մայրաքաղաքում հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Տեղեկացվում է, որ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:

155