
/Ծեծ ու ջարդ Գորիսում/
Ըստ մեր տեղեկությունների քիչ առաջ դաժան ծեծի է ենթարկվել ՔՊ աջակիցը.
Այսօր տարբեր կայքերում հրապարակված Առուշ Առուշանյանի ընկերոջ՝ Սուրիկ Գևորգյանի մասին տարածված հանցագործության վերբերյալ հաղորդագրության պատճառով դաժան ծեծի է ենթարկվել Գորիս քաղաքի բնակիչը, ով ՖԲ սոցիալական կայքի միջոցով կիսվել է նշված հաղորդագրությամբ:Սպառնացել են նաև տվյալ անձի կնոջը և ընտանիքի անդամներին:Ծեծի ենթարկված անձը նախկինում մեծ խնդիրներ է ունեցել նաև Առուշյանի հետ և այդ մասով կա հարուցված քրեական գործ, որտեղ ճանաչվել է տուժող։
Հիշեցնենք ,որ այսօրվա համացանցում տարածված հաղորդագրությունը , սա է.
Սույն թվականի օգոստոս ամսին «ՍԱՄՄՈՒՍ ԹՐԵՅԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերությունը ՀՀ ոստիկանության ՍՄՎ Գորիսի բաժին հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Գորիս քաղաքի բնակիչ Սուրիկ Գևորգյանը, հանդիսանալով նշված ընկերությունում որպես շուկայի զարգացման պատասխանատու, մի շարք հաճախորդ հանդիսացող ընկերություններից ստացել է ապրանքների դիմաց վճարված գումարները, սակայն դրանք դրամարկղ չի մուտքագրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար, ինչի արդյունքում ընկերությանը պատճառվել է 6 մլն. և ավելի ՀՀ դրամի վնաս։ Վերը նշվածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, ինչի ընթացքում էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դատարանի թույլտվությամբ, 07.10.21 թ-ին Սուրիկ Գևորգյանի առանձնատանը իրականացվել է խուզարկություն, ինչի արդյունքում էլ հայտնաբերվել է քաղաքացիների և/կամ կազմակերպությունների կողմից 44-օրյա պատերազմյան գործողությունների մասնակիցներին ուղարկված մեծ քանակությամբ՝ պարենամթերք, դեղորայք, հագուստ, զինվորական հանդերձանք, պակածոներ, տեխնիկական պարագաներ և այլն։
Նախաքնական մարմինը նշված անձին ներգրավել է որպես մեղադրյալ։
Հ.Գ 10.10.21թ.-ին քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարապ մեղադրյալի կալանավորելու վերաբերյալ, սակայն, դատարանը մերժել է։
Նկարում Առուշ Առուշանյանի ընկեր Սուրիկ Գևորգյանն է։ Թե որքանով կապ ունի նա ծեծի հետ կպարզեն իրավապահները։ Այս մասին տեղեկանում ենք Ազատ Սիսիանցիներ ֆեյսբուքյան էջից։