2021 թվականի հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 498 զանգ:
Նախորդ շաբաթվա համեմատ՝ զգալիորեն նվազել են հրդեհի մասին ստացված կանչերը, որը հիմնականում պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 2-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, մյուս 2 դեպքը՝ աղբանոցներում:
Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, ձեռքի 3 նռնակ և 1 պայթուցիչ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 2, դռան՝ 8 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1681 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

254