G20-ի առաջնորդներն ու նախարարները երեքշաբթի օրը կհանդիպեն տեսակոնֆերանսի միջոցով՝ քննարկելու ՄԱԿ-ի առաջարկը՝ մարդասիրական աղետի վատթարացմամբ պայմանավորված՝ Աֆղանստանին միջոցներ տրամադրելու թեման:

Դա կլինի առաջին անգամ, երբ աշխարհի ամենահարուստ երկրները կքննարկեն օգոստոսի 15-ին Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու և թալիբների վերահսկողության հետևանքները: Աֆղանստանը, մինչև դրա գրավումը, 75%-ով կախված էր օտարերկրյա օգնությունից, իսկ արտասահմանում պահվող միջոցները սառեցվել են ԱՄՆ-ի կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ճգնաժամի կամ բեկումնային իրավիճակում: Նա նշել է, որ եթե ​​«մենք չգործենք և չօգնենք աֆղաններին հաղթահարելու այս փոթորիկը, ապա ոչ միայն Աֆղանստանը, այլև ամբողջ աշխարհը մեծ գին կվճարեն»:

«Ես հատկապես տագնապած եմ, երբ տեսնում եմ, որ թալիբների կողմից աֆղան կանանց և աղջիկներին տրված խոստումները չեն հարգվում»,- հավելել է նա:

1047