Քաղաքացիներն ահազանգում են, որ կորոնավիրուսի պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու համար դիմել են իրենց սպասարկող պոլիկլինիկաներ, սակայն տեղեկացել են, որ այդ պահին պատվաստանյութ առկա չէ: Պոլիկլինիկայից խնդրել են մոտենալ 10-15 օր հետո: Աշխատող քաղաքացիները մտահոգություն են հայտնում, որ այդ օրերի համար իրենցից գործատուն կարող է  թեստ պահանջել:

Խնդրի պարզաբանման համար Araratnews.am-ը զրուցել է ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ:

ԱՆ խոսնակը մեզ փոխանցեց, որ այս պահին հանրապետությունում պատվաստանյութի խնդիր չկա, ավելին` մոտ օրերս ներկրվելու է նոր խմբաքանակ: Խնդիրը կարող է առաջանալ վերաբաշխումների պատճառով: Նախարարությունը հաշվի է առել այս փաստը, և աշխատող քաղաքացիները, որոնց երկրորդ դեղաչափը ստանալու ժամկետը լրացել է, սակայն ինչ-որ պատճառով չեն ստացել դեղաչափը, միչև նոյեմբերի մեկը ազատված են դրական թեստ ներկայացնելու պարտականությունից: 

310