ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին անդրադարձել է Իրանի և իրանական միջուկային ծրագրի դեմ սիոնիստական ռեժիմի հնարավոր ռազմական արկածախնդրության և սխալ քայլերի մասին:

Դիվանագետը նկատել է, որ «սիոնիստական ռեժիմի սադրիչ գործողությունները և արկածախնդիր սպառնալիքներն ակտիվացել են վերջին ամիսներին»:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մեկնաբանությունը հետևել ՝ իսրայելական ռազմական ուժերի ղեկավարի վերջերս արած պնդումներին, որոնց համաձայն՝ երկիրը շարունակելու է իր «թշնամական քայլերն Իրանի և երկրի միջուկային ծրագրի դեմ»:

«Սիոնիստական ռեժիմի քայլը, որն ուղղված է ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկին սպառնալուն, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել է Ռավանչին:

Վերջինս հավելել է, որ Իրանն իրավունք ունի պաշտպանել իրեն սիոնիստական ռեժիմի ցանկացած սպառնալիքից կամ գործողությունից:

infoport.am

404