«Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ իրականացվեց «10մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկում է աշնանային ծառատունկը։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված մոտ 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել։ Տնկվել է 1000 տնկի՝ սոճի, ընկուզենի, լորենի, հացենի և թխկի։

Ծառատունկին մասնակցել են նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարի խորհրդական Տ․ Գեղամյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցներ։

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Կառավարության «10 միլիոն ծառ» ծրագրով արդեն տնկվել է 702 280 ծառ: Աշնանային ծառատունկի շրջանակում «Հայանտառը» ՊՈԱԿ-ը նախատեսում է տնկել շուրջ 210․000 տնկի։

Շրջակա միջավայրի նախարարություն

1140