Երասխում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 հակ անասնակեր

Ինչպես հայտնել ենք, գոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։
Հիշեցնենք՝ հոկտեբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:
Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը, և հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:
17 Հոկտեմբեր, 2021 19:09
615
Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան
03 Հունիս, 2023 22:20
Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը
21 Սեպտեմբեր, 2021 22:22
Մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի են ծխահարվել. մանրամասներ Երևանում բռնկված խոշոր հրդեհից
10 Փետրվար, 2024 16:28
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան
01 Փետրվար, 2023 03:23
Ստամբուլի եկեղեցում բռնկված հրդեհի մասով հետաքննություն է սկսվել․ զոհվածները 75 և 78 տարեկան են
24 Հունվար, 2023 21:06