Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ, հայտնում է Ermenihaber-ը։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան թուրքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։

Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին նախօրեին. 1 դոլարի դիմաց՝ 9.29, 1 եվրոյի դիմաց՝ 10.77 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ ստեռլինգ / 12.7446  լիրա։

Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.37 լիրա, 1 եվրո/ 10.88 փոխարժեքով: Ֆունտ ստեռլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պատկերն ունի. 1 ֆունտ ստեռլինգ / 12.86 լիրա։

Նշվում է, որ մասնագետները կենտրոնացել են Թուրքիայի կենտրոնական բանկի տոկոսադրույքի վերաբերյալ որոշման վրա։ Կենտրոնական բանկի դրամական քաղաքականության խորհրդի նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին։  

128