Փոխոստիկնապետ Արա Ֆիդանյանն այսօր անդրադարձել է օրեր առաջ երեխաների աչքի առաջ բիրտ ձևով ձերբակալված անձի հետ կապված խնդրին, որի կապակցությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:

«Երկու առումով պետք է անդրադառնամ այս հարցին: Բիրտ ուժ կիրառելը բավականին շահարկվում է, բայց պետք է փաստենք, որ անձին բերման ենթարկելը իրենից ենթադրում է անձի որոշակի իրավունքների և ազատությունների սահմանափակում: Այդ ընթացքում կարող է տեղի ունենալ նաև ուժի գործադրում: Տվյալ անձը ըստ էության կատարել է իրավախախտում և չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին: Վստահեցնում եմ, որ որևէ մեկը, ով ենթարկվում է ոստիկանի օրինական պահանջին, բերման չի ենթարկվում այդ կերպ: Նա հրավիրվում է, նստեցվում մեքենան և բերման ենթարկվում բաժին, իսկ տեսանյութերը, որոնք ցուցադրվում են, ցուցադրվում են կիսատ, այսինքն՝ այն մասերը, որոնք ձեռնտու են որոշակի շրջանակի»,- ասել է Արա Ֆիդանյանը:

895