Ռոմայի պարտությունը իմ մեղքն էր․ Ժոզե Մոուրինյո
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ինքն է մեղավոր թիմի պարտության համար։
Կոնֆերենցիանների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվելիս 1:6 հաշվով պարտվեց «Բուդյո-Գլիմտ»-ին:
«Հաշիվը 1:3-ից հետո մենք կորցրինք գլուխներս, և թվում էր, թե գնդակի յուրաքանչյուր տիրապետումն ավարտվում էր գոլով: Բացատրությունը պարզ է. Նրանք ավելի ուժեղ էին, և դա իմ մեղքն է, քանի որ նրանց առաջին թիմն ավելի ուժեղ է, քան մեր երկրորդ թիմը: Ավելի լավ թիմը հաղթում է հանդիպումը: Դա իմ պատասխանատվությունն է, ես ընտրել եմ այս խաղացողներին: Այնուամենայնիվ, եթե ես խաղադաշտ դուրս բերեի առաջին թիմին, ինչ-որ մեկը կարող էր վնասվածք ստանալ, իսկ կիրակի օրը «Նապոլիի» դեմ խաղում մենք չորս-հինգ գնդակ բաց կթողնեինք, և այս որոշումը նույնպես սխալ կհամարվեր»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Երբ ես չորս-հինգ շաբաթ առաջ ասում էի, որ մենք պետք է գնանք Վատիկան և աղոթենք վնասվածքների համար, ես իսկապես գիտեի, թե ինչի մասին եմ խոսում: «Բուդյո-Գլիմտ»-ի թիմն այսօր ավելի որակյալ էր, քան մեր երկրորդը: Ակնհայտ է, որ ես պետք է շարունակեմ խաղալ նույն տղաների հետ ամեն խաղում և հասցնել նրանց ուժասպառության սահմանին»,- ասել է «Ռոմայի» մարզիչը:
22 Հոկտեմբեր, 2021 17:38
1374
Վարդիի տունը թալանել են «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ
26 Նոյեմբեր, 2025 15:21
Պարզապես ճաշելը դարձրու զգացողություն․ Պիցցա դի Ռոման վերաբացվել է Խորենացի 31/2-ում․ տեսանյութ
02 Հուլիս, 2025 21:07
«Պիցցա Դի Ռոման» վերաբացվում է՝ իտալական գունագեղ նոր համերով, հին ավանդական ֆավորիտները պահպանելով
18 Հունիս, 2025 16:09
Իսպանիան՝ Մունդիալ 2026-ի չեմպիոն
20 Հուլիս, 2026 02:05
ԱԱ-2026 եզրափակիչ․ Արգենտինան մնաց 10 հոգով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում
20 Հուլիս, 2026 01:26
Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա
19 Հուլիս, 2026 20:59
Վարչապետը մասնակցել է ի պատիվ Արք. Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին․ լուսանկարներ
19 Հոկտեմբեր, 2025 18:43
Լիբանանում նախագահ է ընտրվել երկրի զինված ուժերի հրամանատարը
09 Հունվար, 2025 17:35
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստան-ԵՄ գործընկերությունն ուժեղացնելու հանձնառության համար. Միրզոյան
01 Դեկտեմբեր, 2024 15:11