ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ տվյալներ չունեն Իրանում ուրանի գաղտնի հարստացման վերաբերյալ
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ տեղեկատվություն չունի, ինչը կարող Է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան Է հարստացնում:
«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոստին Վաշինգտոնի Սթիմսոն կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել Է համապատասխան հարցին:
Նա հավելել Է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետեւելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»: «Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,- ասել Է Գրոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
22 Հոկտեմբեր, 2021 18:41
979
Իրանի արձագանքը Թրամփի աննախադեպ տնտեսական պատերազմի, մեկուսացման մասին հայտարարությանը, չի ուշացել
20 Օգոստոս, 2026 21:35
ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya
17 Օգոստոս, 2026 15:22
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին
13 Օգոստոս, 2026 19:00