
Ալմաթիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ինքնաթիռի և մեքենայի մասնակցությամբ վթար։ Մեքենան ընկել է ինքնաթիռի թևի տակ: Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: «Կայրաթի» խաղացողներն ու մարզչական շտաբը եղել են ինքնաթիռում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Ղազախական «Կայրաթ» թիմի ֆուտբոլիստները, վթարի են ենթարկվել տուն վերադառնալիս՝ Աղդամի «Ղարաբաղ»-ին պարտվելու նախօրեին, հայտնում են երկրի ԶԼՄ-ները:
Երեկ Բաքվում Աղդամի «Ղարաբաղը» հաղթանակ է տարել Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ ՝ ՈՒԵՖԱ -ի Կոնֆերանսների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում:
Կանտեի կատարած տուգանայինից բաց թողած գոլից հետո հանդիպման ընթացքում պարտություն կրելով` Աղդամի խաղացողները կարողացան երկրորդ խաղակեսում հաղթել 2:1 հաշվով:
Նշենք, որ «Կայրաթի» խաղացող Կամո Հովհաննիսյանը թիմի հետ չէր մեկնել Բաքու, հասկանալի պատճառով։