Ղրղզստանը Թուրքիայից կգնի «Bayraktar»-ներ
Ղրղզստանը Թուրքիայից գնել է «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչեբեկ Տաշիևը։ 40 ինքնաթիռ կուղարկվի Բատկեն շրջան՝ սահմանային ծառայության անձնակազմի և պետական սահմանի ամրապնդման համար:
Տաշիևը նշել է, որ ձեռք բերված ռազմական տեխնիկայի արժեքը կազմել է 300 մլն սոմ (3,5 մլն դոլար):
«Այժմ Թուրքիայում մեզ համար արտադրում են «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր: Նման տեխնիկա ունի միայն հինգ երկիր, որոնցից մեկը կլինի «Ղրղզստանը: Շուտով նա կգա մեզ մոտ»,- ասել է Տաշիևը:
22 Հոկտեմբեր, 2021 19:06
19913