Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ի ժամը 12։23-ին ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազաշեն գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր։
23 Հոկտեմբեր, 2021 03:51
639
Վազաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերին ու նշանակությանը
27 Փետրվար, 2025 11:10
Վազաշենի հարակից անտառից ապօրինի ծառեր են հատվել. երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին
22 Մարտ, 2024 16:12
Վազաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
14 Մարտ, 2024 14:29
Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ
01 Հունվար, 2025 21:54
Առինջ գյուղում վագոն-տնակ է այրվել
01 Հունվար, 2025 17:20
Լեռնահովիտ գյուղում այրվել է 700 հակ անասնակեր
13 Մարտ, 2024 03:57