Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ստացել

Կիևը Վաշինգտոնից ստացել է անվտանգության նպատակով լրացուցիչ աջակցության վերջին խմբաքանակը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ուկրաինայի ՊՆ ֆեյսբուքյան էջում նշված է, որ երկիրը զինված ուժերի կարիքների համար ԱՄՆ կառավարության 60 մլն դոլարի միջազգային անվտանգության աջակցության երրորդ խմբաքանակն է ստացել, որը ներառում է զինամթերք, հակատանկային և ճշգրիտ զենք, բժշկական սարքավորումներ և այլն։
Նշենք, որ առաջին խմբաքանակը ստացվել էր հոկտեմբերի 10-ին, իսկ երկրորդը՝ ութ օր անց։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ կարողացել էր պայմանավորվել մատակարարումների շուրջ։
23 Հոկտեմբեր, 2021 21:30
914
Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ՝ Կիևի մանկական հիվանդանոցին հարվածելու կապակցությամբ
08 Հուլիս, 2024 22:12
Ուկրաինան քննարկում է ԵՄ ադրբեջանական գազի տարանցման հնարավորությունը
05 Հուլիս, 2024 00:26
Ուկրաինան ևս մեկ բնակավայր է կորցրել
26 Փետրվար, 2024 20:44
ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)
14 Ապրիլ, 2022 02:46
Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը
23 Հոկտեմբեր, 2021 17:28