Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն աստիճանաբար ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին:

Շոյգուն իր այս հայտարարությամբ արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին, որը նշել էր, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները:

ՌԴ պաշտպանության նախարարը , մասնավորապես, ասել է. ՛՛Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա: Եվրոպայի անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման, բայց հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ այդ հարցով հավասար երկխոսության՛՛:

Ըստ նրա՝ ՛՛Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, որը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի՛՛:

423