Հայտնի դերասանուհի, խորհրդային կինոյի աստղ Սվետլանա Սվետլիչնայան անհետացել է Մոսկվայում: Այս մասին հայտնում է mk.ru-ն:
Երեկ ոստիկանություն է դիմել 81-ամյա դերասանուհու ազգականը: Նա հայտնել է, որ Սվետլիչնայան կապի մեջ չէ հոկտեմբերի 22-ից: Ավելի ուշ դերասանուհու որդին դիմել է ոստիկանություն եւ պարզաբանել, որ իր մայրն անհետացել է հոկտեմբերի 21-ին: Կնոջը չեն գտել իր բնակարանում: Սվետլիչնայային այս պահին ակտիվորեն որոնում են: Նկարահանումների ընթացքում ստացած վնասվածքից հետո (առաստաղն ընկել էր տարեց կնոջ վրա), Սվետլանա Սվետլիչնայան գլխի լուրջ խնդիրներ ուներ և ի հայտ էին եկել թուլամտության նշաններ:
Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է Լենինականում: Նրա հայրը զինվորական էր:
Կինոյում դեբյուտը կայացել է 1960 թվականին՝ Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։
Սվետլանա Սվետլիչնայայի ամենահիշվող դերը Աննա Սերգեևնայի գայթակղիչ կերպարն էր «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։