Սուբվենցիոն ծրագրով ցանկապատվում է Մյասնիկյանի մանկապարտեզը
Պետական աջակցությամբ սկսվել են Մյասնիկյանի մանկապարտեզի ցանկապատման և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Մանկապարտեզը ցանկապատվոմ է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, իսկ սանհանգույցի հիմնանորոգումն իրականացվում է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով:
Վերոնշյալ երկու ծրագրի իրականացմամբ՝ 1960-ականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզը լիարժեք կծառայի իր սաներին՝ անվտանգ և բարենպաստ պայմաններ ապահովելով նրանց նախադպրոցական կրթության համար:
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Մյասնիկյանում արդեն ավարտվել է Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի ասֆալտապատումը, իսկ մշակույթի տան վերանորոգումն ընթացքի մեջ է:
26 Հոկտեմբեր, 2021 13:52
971
Մարտի 1.13 տարի անց նույն ուժերը, որոնք ժողովրդի դեմ սպանդ էին իրականացրել, այսօր ընդդիմություն են (տեսանյութ)
01 Մարտ, 2021 16:56
Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ
08 Հունիս, 2026 20:51
Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ
08 Հունիս, 2026 20:51
Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ
08 Ապրիլ, 2026 17:23