Այսօր Երևանի ավագանին քննարկեց Ալբերտ Ազարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը: Հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետարանի կազմակերպական հարցերի վարչության պետ Արմինե Վարդանյանը.

«Ներկայացնում եմ 20-րդ դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական խաղերի Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու նախագիծը: Միջնորդությունը ներկայացվել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, որպեսզի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքում` Մոսոկվյան 3 հասցեում տեղադրվի արձանը:»:

Արմինե Վարդանյանը նշեց նաև, որ Ալբերտ Ազարյանի արձանը նշված տարածքում տեղադրելու առումով ԿԳՄՍ նախարարությունից առարկություններ չեն եղել:

«Իմ քայլից» ավագանու անդամ Արման Անտոնյանը կարևորեց նախագիծը` ընդգծելով, որ հենց կենդանության օրոք է պետք մարդկանց մեծարել:

Նախագիծն ընդունվեց:

243