Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել
Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։
Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022 թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։
26 Հոկտեմբեր, 2021 19:39
422
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ
25 Ապրիլ, 2026 22:40
Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակն էի. Փելոսի
25 Ապրիլ, 2026 12:02
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
25 Ապրիլ, 2026 10:14