ԿԳՄՍ նախարարությունը հերքում է դպրոցական աշնանային արձակուրդի մասին տարածված լուրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:
«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում և սոցիալական էջերում։
ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը»,- ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:
28 Հոկտեմբեր, 2021 15:26
2845
ԿԳՄՍՆ պատվերով ու ֆինանսավորմամբ պատմության և մշակույթի 17 հուշարձան է վերականգնվում
09 Հոկտեմբեր, 2026 18:31
Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը
25 Սեպտեմբեր, 2026 19:39
Ընթերցանությունը բոլոր դասերին. ԿԳՄՍՆ-ն ուսուցչական համաժողով է կազմակերպում
25 Սեպտեմբեր, 2026 18:27