Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընթերցեց տելեգրամյան ալիքներից «լուրեր»՝ «Ոստիկանապետը հրաժարական է տվել», «ՔՊ-ն հրատապ նիստ է գումարել և պահանջել վարչապետի հրաժարականը», «Վարչապետը Կանադայում տուն է գնել և արդեն երկրից փախցրել իր երեխաներին», «Հայաստան են ժամանել թուրքական հատուկ  նշանակության գործակալներ, որ սպանեն ընդդիմության առաջնորդին», և ասաց. «Այս «լուրերը» տպվել են չնույնականացվող աղբյուրի՝ տելեգրամյան ալիքի էջում և հետո արտատպվել են կոնկրետ քաղաքական խմբի սպասարկող բոլոր լրատվականներում»: Նա նշեց, որ այդ տխմարությունները հրապարակում էին և հետո լրագրողական բեյջը իրենց վրա կախած՝ ասում են, թե մենք լրագրող ենք, դուք մեզ ճնշում եք. «Ոչ, դուք լրագրող չեք»:

Պատգամավորի խոսքով՝ ինքը կասկածում է, որ լրատվամիջոցները չեն հասկանում վերը նշված «լուրերի» աբսուրդ լինելը. «Չեմ բացառում, որ գրպանը պարբերաբար լցվող տրցակներից նրանց աչքերը փոքր-ինչ կուրություն են ձեռք բերում: Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ մամուլը դարձել է գործիք, զենք, ընդ որում՝ շատ կեղտոտ զենք»:

260