ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով ու Գիտության և կրթության մշտական հանձնաժողովների նիստերը:
ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ով ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հանձնաժողովների նիստերում քննարկվել են մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:
Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող նախագծերի վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների հաջորդ նիստերի ընթացքում:
30 Հոկտեմբեր, 2021 18:11
1870
Հիմա էլ Իրանին են ստիպե՞լ դրոշից հրաժարվել
09 Հոկտեմբեր, 2026 20:42
ՍԴ-ն մերժել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննարկումը
09 Հոկտեմբեր, 2026 19:04
Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ
08 Հոկտեմբեր, 2026 13:52
ԱԺ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Մհեր Սահակյանի հիշատակը (տեսանյութ)
20 Հունվար, 2025 11:00
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ շաբաթով կմեկնեն Ռուանդա. պատվիրակության կազմում 7 անձ է
03 Հոկտեմբեր, 2022 20:25
Ընդդիմադիր պատգամավորները եկան Ազգային ժողով
04 Մայիս, 2022 20:37