Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նախատեսում է Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենայի հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին:
«Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»,- ասաց Ասոյանը:
Նա, սակայն, դեռ չկարողացավ ասել, թե երբ դա կիրագործեն:
15 Սեպտեմբեր, 2020 15:42
883
Վանաձորի Ռան Օիլ բենզալցակայանում ծեծկռտուքի մասին լուրերը կեղծ են
23 Դեկտեմբեր, 2025 21:57
Կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունը
09 Դեկտեմբեր, 2025 14:42
«Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
03 Դեկտեմբեր, 2025 13:33
Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան
01 Օգոստոս, 2026 10:02
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակն ընդլայնվում է, փաստաթղթավորման կարգավորումները՝ պարզեցվում. ՊԵԿ
20 Հուլիս, 2026 16:50
Չենք մոռանում չէ՞ ՀԴՄ-ի մասին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
15 Հուլիս, 2026 10:03