
Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 66 տարեկան:
Գրող, լրագրող Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում: 1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող:
2007 թվականին թուրքական դատարանը Դինքին մեղադրեց 301 հոդվածով' թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով։ Նա Ստամբուլի քաղաքապետարանում նշել էր, որ իր կյանքն այլևս վտանգի տակ է. «Իմ հոգին փոքր ահաբեկված է, սակայն ազատ է»:
Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ' ետեւից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում եւ արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Դինքի սպանության դատավարությունը բավականին երկար ու խայտառակ մի գործընթաց է: Թեեւ եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված եւ գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, սակայն դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության: