
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ժասմինե Ռազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ֆրանսիական ռադիոակտիվ թափոնների վերաբերյալ մի թեթև ռիսըրչ արեցի, քանի որ մի տեսակ պատասխանատվություն եմ զգում ֆրանսիական թեմաների հետ կապված։
Ուրեմն, լուրը տվել ա Courrier France 24 անվանումով լրատվական կայք։ Էդ կայքի առաջին հրապարակումը հունիսի 10-ի ա, թափոնների մասին լուրը տվել են հունիսի 25-ին։ Էդ արանքում մաքսիմում նեյտրալ լուրեր են` մետրոյի էս գիծը չի աշխատելու, ֆենոմենալ շոգ ա լինելու, Թրամփը Թվիթերում բան ա գրել ոճի։ Բոլոր լուրերը ստորագրված են, ինչը անսովոր ա, չեմ տեսել, որ լրագրողի անունը գրեն սովորական լուրի տակ, բայց օքեյ։
«Օրանո»-ի թափոնների մասին նյութը ստորագրված ա ոմն Romain Fiaschetti-ի անունով։ Գուգլը բերում ա իրան նույն նկարով Լինքդինում, որտեղ ինքը ներկայանում ա որպես անշարժ գույքի ընկերության տնօրեն, և մի քիչ ուրիշ նկարով` Թվիթերում, որտեղ ինքը ներկայանում ա որպես ինչ-որ մանր լրատվականների թղթակից, բայց 0 հրապարակում ունի։
Տեքստից դատելով` ինքը ֆրանսերեն չի մտածում։ Կամ առնվազն իրա առաջին լեզուն չի։ Բայց սա զուտ իմ տպավորությունն ա, ես լեզվաբան չեմ։
Նյութը հղում ա անում ««Օրանո»-ի ներքին փաստաթղթերի», բայց չի նշում, թե ինչ փաստաթուղթ ա, որտեղից իրանց էդ փաստաթուղթը և այլն։
Իմ համար միշտ red flag ա նաև էն, որ նորաբաց լրատվականը վերցնում ա հին ու հայտնի լրատվականի անվանը շատ նման անվանում` տարիներով կուտակված թրաֆիքը շփոթմունքի հաշվին իրանց մոտ տանելու համար։
Տարօրինակ ա նաև էն, որ Գուգլում որոնելուց առաջինը գրացման էջն ա բերում, որը դատարկ ա, և չնայած կայքը վռոձե ֆրանսիական ա, էդ դատարկ էջը անգլերեն նշումներով ա։
Ֆրանսիական կայքերում անվանումները միշտ կուրսիվ են գրվում, էստեղ տենց չի, ոչ չակերտ կա, ոչ կուրսիվ, ասենք My Step-ը հենց սենց ուղղակի դրած ա տեքստի մեջ։
Մի խոսքով։ Մեր օրերում ոչ մի բան չենք բացառում, իհարկե։ Բայց ես ձեր փոխարեն շատ լուրջ չէի վերաբերվի էս ինֆոյին։ Լիքը լավ լրագրող ունենք, հուսով եմ կբզբզան ու եթե մի բան գտնեն` կասեն։