4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար:
41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։
38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
41 կգ Կարապետ Հովհաննիսյանը, 44 կգ Վարդան Սահակյանը և 68 կգ Հայկ Կարապետյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ15 հավաքականը նվաճել էր 6 մեդալ և թիմային պայքարում գրավել էր երկրորդ տեղը:
28 Հունիս, 2025 17:13
498
Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
28 Հունիս, 2025 19:22
3 հայ ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ. Մ15 ԵԱ
08 Հուլիս, 2023 02:23
Մ15 ԵԱ․ Երեք հայ ըմբիշ կպայքարեն ոսկե մեդալի համար
18 Հուլիս, 2022 17:14
«Ռեալը» նոր 9 համար կունենա
06 Օգոստոս, 2025 17:25
Շախմատիստ Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման
02 Օգոստոս, 2025 19:00
Հանրապետության նախագահն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
01 Օգոստոս, 2025 22:20