
ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ այսօր ՍԴ դատավորի թեկնածուները՝ Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Araratnews.am-ը տեղեկանում է, որ 2019 թվականին Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները բանկային հաշիվներում եղել են 47.000 դրամ, 60 եվրո, կանխիկ՝ 22 միլիոն դրամ, 6000 դոլար, ևս 2 միլիոն դրամ: Դրա սեփականատերը նրա անչափահաս որդին է՝ Դավիթ Խունդկարյանը։
Երեկ Երվանդ Խունդկարյանը պարզաբանել էր՝ անչափահաս որդին նվիրատվություն ստացել է տատիկից՝ Անիկ Բաղդասարյանից:
Երվանդ Խունդկարյանը եկամուտ ստացել է 3 աշխատավարձերից՝ 17 միլիոն 128 հազար դրամ, 2 միլիոն դրամ նվիրատվություն Անիկ Բաղդասարյանից, 1612 եվրո, որն էլ ստացվել է Եվրոպայի խորհրդից։
Երվանդ Խունդկարյանի կինը՝ Ռուզաննա Գևորգյանը, 2011-2019 թվականներին հայտարարագրել է 4 միլիոն դրամ։
Էդգար Շաթիրյանը նախորդ տարի հայտարարագրել է 14 200 000 դրամ փոխառություն, 700,000 դրամ՝ որպես դրամական միջոց:
2019 թ-ին Էդգար Շաթիրյանը եկամուտ ստացել է գույքի օտարումից, այլ եկամուտներից, աշխատավարձից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Ընդհանուր առմամբ Էդգար Շաթիրյանը հայտարարագրել է 102,244,107 դրամ:
Երեկ խորհրդարանում քննարկվեց նաև Էդգար Շաթիրյանի ունեցվածքի հարցը: ՍԴ նորընտիր դատավորը հերքեց գույք եւ եկամուտներ թաքցնելու մի քանի պատգամավորի պնդումը:
Մյուս թեկնածուի ունեցվածքի տվյալներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում չկան, քանի որ նա երբեք պետական ապարատում չի աշխատել:
Սոնա Դավթյան