Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

Անդրադառնալով դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջ աշխատանքների ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում:

«Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզներում: Միայն եկող տարվա համար մենք ունենք 56 դպրոցներում աշխատանքներ՝ թե կառուցման, թե հիմնանորոգման, թե վերանորոգման: Սա դեռևս չի ներառում սեյսմիկ անվտանգության ծրագրով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեով իրականացվող ծրագրերը՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ»,- ասաց Անդրեասյանն ու հավելեց, որ նշված 56 դպրոցների մեջ նշված չեն այդ դպրոցները:

Փոխնախարարը շեշտեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են նաև ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շրջանակներում:

1831