Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ Araratnews.am-ը  քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ռազմական բախման հավանականությունը մեր տարածաշրջանում, Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակի շուրջ հանգուցալուծումները, 3+3 ֆորմատում Արցախյան հարցի քննարկման հավանականությունը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սպասվելիք ակտիվացումը, Ալիևի «խաղաղասիրական» հայտարարությունները և այլ հարցեր։

Արդյոք հավանական է նոր լայնածավալ ռազմական գործողություններ մեր տարածաշրջանում, փոչրձագետը միանշանակ պատասխան տալ չի ցանկանում նշելով և այո, և ոչ պատասխանելը իր կողմից կլինի անհեռատես. «Մենք մեր քաղաքական պլանավորումներում պիտի լինենք այն համոզմունքից, որ թուրք-ադրբեջանական տանդեմը , եթե քաղաքական ճանապարհով չհաջողի ստանալ այն ինչ ցանկանում է ստանալ, ապա բնականաբար գնալու է ռազմական ճանապարհով` իր նպատակներին հասնելու ուղղությամբ»,- ասում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:

Որպես ասվածի վառ ապացույց փորձագետը մատնանշում է Բերձորի հատվածում իրականացվող թուրք-ադրբեջանական զորավբարժությունը, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռամիասնության զորավարժությունները:

Մանրամասները` տեսանյութում։

Հայկ Մագոյան

32078