Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը իր թվիթերյան էջի միկրոբլոգում բացահայտել է իր գործընկեր Իրինա Ցուկերմանի «իրական դեմքը», որը հարցազրույց է տվել ադրբեջանական իշխանամետ քարոզչական Trend կայքին՝  նկարագրելով շինարարությունից հետո Ֆիզուլիի օդանավակայանից «պայծառ ապագան»։

Ցուկերմանը իր միկրոբլոգում գրել էր, որ Ֆիզուլիի օդանավակայանի բացումից առաջ նա ստիպված էր ժամեր անցկացնել մեքենայում, որպեսզի «երկրի այս հատվածից» հասներ Բաքու։ Սնելն այս հրապարակումը տեղադրելով իր էջում՝ մեկնաբանել է այսպես․

«Ֆիզուլիի օդանավակայան հասնելու համար ես ստիպված էի օրվա մեծ մասն անցկացնել մեքենայում, որը գնում էր դեպի օկուպացված Ղարաբաղ՝ քարոզչական գործունեություն իրականացնելու համար, որի համար ինձ վճարում է Ադրբեջանի կառավարությունը»։

Նա հավելել է, որ միայն վարձատրվող, կաշառված լրագրողներն ու քաղաքական գործիչները կարող են աջակցել ագրեսորին, որն օկուպացրել է հայկական հողերը, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի Հանրապետության մաս, մանավանդ, որ այդ հողերը զավթվել են բազմաթիվ պատերազմական հանցագործությունների և վայրագությունների միջոցով։

1393