Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը միայնակ կարողանում է իր շահն առաջ տանել, եւ դրա ամենամեծ օրինակը սահմանազատման գործընթացն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նրա խոսքով, դրա արդյունքում Հայաստանը ստացավ պետական սահման՝ կոնկրետ հատվածում:
Պապոյանը հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը։
«Թե այսօր, վաղը, թե երկու տարի հետո որ փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել, բայց, երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին՝ նշանակում է հյուսիսարևելյան ամենավերևի կետից մինչև հարավարևելյան ամենաներքևի կետ, այնուհետև Նախիջանի ամբողջ սահման- ՀՀ պետական սահման, բոլոր հարցերը պետք է քննարկվեն»,- հավելեց նա։
Պապոյանը նաև ընդգծեց. «Մենք այս կոնկրետ իրավիճակում հաջողություն ենք արձանագրել, եւ եթե օրինակ, այս տրամաբանությունը շարունակվի, պայմանավորվենք եւս մեկ հատված, հետո եւս մեկ հատված սահմանազատվի, կարծում եմ՝ պետք չի հրաժարվել այս տրամաբանությունից եւ պետք է այդպես շարժվել առաջ»: