Հաստատվել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների անվանացանկը. հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը:
Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ):
Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար՝
- 70-79 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով (159 ուսուցիչ).
- 80-89 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով (153 ուսուցիչ).
- 90-100 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով (166 ուսուցիչ):
Նշենք, որ սեփական նախաձեռնությամբ ուսուցչի կամավոր ատեստավորման շրջանակում առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որոնցից 647-ը` շուրջ 65 տոկոսը, անցել է ատեստավորումը: Նրանցից 478-ը, այսինքն՝ ատեստավորումն անցածների 74 տոկոսը, կստանա հավելավճար:
09 Նոյեմբեր, 2021 20:19
760
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14 Օգոստոս, 2026 22:35
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24 Հուլիս, 2026 13:28
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
16 Հուլիս, 2026 23:16