Տարեցների պատվաստումը պարտադիր է դարձվել Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է մտցվել 60 տարեկանից բարձր բնակիչների համար, այդ թվում՝ քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է գլխավոր սանիտարական բժիշկ, Սանկտ Պետերբուրգի Ռոսպոտրեբնադզորի բաժանմունքի վարիչ Նատալյա Բեշկետովան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես պարզաբանում է «Պետերբուրգյան օրագիրը», բնակչության այս խումբը պետք է պատվաստվի առաջին բաղադրիչով կամ միաբաղադրիչ պատվաստանյութով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15-ը։
Պատվաստումների ցիկլը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 15-ը։
10 Նոյեմբեր, 2021 00:06
1322
Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում է․ նա Aurus մեքենայով շրջում է քաղաքում
21 Հոկտեմբեր, 2026 10:40
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
07 Հոկտեմբեր, 2026 22:08
Պետերբուրգում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և ընկել Օբվոդնի ջրանցքը․ տեսանյութ
22 Ապրիլ, 2026 14:06
Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել
13 Հունվար, 2024 14:44
Սանկտ Պետերբուրգում մարդատար նավը բախվել է կամրջին. կան տուժածներ
11 Հուլիս, 2021 03:26