«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:
Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:
Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար:
13 Նոյեմբեր, 2021 02:18
1165
Չորս օրում բացահայտվել է հանցագործության 248 դեպք. Գրանցվել է 54 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 մարդ
07 Հունվար, 2025 23:58
Լեռնային Ղարաբաղից չորս ծանր վիրավոր հիվանդներ տարհանվել են Ֆրանսիայի հիվանդանոցներ
06 Հոկտեմբեր, 2023 22:16
ՃՈ չորս տեսուչներ 20-ից ավելի վարորդներից կաշառք են ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, 3-ը կալանավորվել է
22 Մայիս, 2023 23:34
Արցախում բանկոմատներից և տերմինալներից կանխիկացումների համար կգործի սահմանչափ
12 Հունվար, 2023 00:43