
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է պատասխանատվության ենթարկել։ Նման հայտարարություն է արել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Շուշիի մերձակայքում խաղաղ հայ բնակչի սպանությունից հետո:
«Խաղաղ հայ բնակիչների նկատմամբ բռնությունը շարունակվում է անգամ հրադադարի ընդունումից մեկ տարի անց։ Այդ միջադեպի դատապարտումը Բայդենի վարչակազմի կողմից կարևոր է, սակայն անհրաժեշտ է անել ավելին, որպեսզի Ալիևին պատասխանատվության ենթարկեն իր մահացու գործողությունների համար»,-այսպես է նա մեկնաբանել Պետդեպարտամենտի հաղորդագրությունը ՝ դատապարտելով Շուշիի մոտ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանությունը։
Violence against innocent Armenian civilians continues a year after Azerbaijan's attack on Artsakh was paused. The Biden Administration's condemnation of this incident is important, but more must be done to hold Aliyev accountable for his deadly actions. https://t.co/fgv2X1Z9eT
— Rep. Frank Pallone (@FrankPallone) November 13, 2021
Ավելի վաղ Փալոնեն Պետդեպարտամենտին կոչ էր արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: