Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ,  63-ամյա   Գագիկ Սահակյանի  վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա  Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից  ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

427