ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020թթ/ հոբելյանական ցուցահանդեսը:

Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը:

Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում`թարգմանություններ/ գրքի ձևավորման գործում:

Կցուցադրվի նրա ձևավորված գրքերի մի մասը և դրանց էսքիզները: Երկու օր՝ նոյեմբերի 18-ին և 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում նկարելու իրենց վարպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով:

Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/: Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ:

Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում:

Վ. Աբրահամյանի ձևավորած գրքերի մի փոքր հատված «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» Հրաչյա Հովհաննիսյան - «Մենության օրեր», «Հուշերի երեկո»

Հենրիկ Մալյան - «Երկխոսություն երրորդի համար»

Ստեփան Պողոսյան- «Ինձ բահ տվեք»

Հովիկ Հովեյան - «Արեգակն արդար», «Արահետ», «Թափառական ամառներ»

Լևոն Խեչոյան- «Խնկի ծառեր»

Դավիթ Մուրադյան- «Ուզում եմ պատմել»

Դավիթ Հովհաննես- «Քրոնիկոն»

Վազգեն Սարգսյան- «Խաղ»

Ակսել Բակունց- «Բան ու գործ»

Զորայր Խալափյան- «Ճերմանց մխիթարություն»

Արամ Հովհաննիսյան - «Ցավի ակունք»

Լևոն Պողոսյան - «Մաֆիա», «Ադամանդե մատանին»

Ալբերտ Քամյու - «Ժանտախտը»

Արաբ Շամիլով- «Դմդմ բերդը»

Քնյութ Համսուն- «Սիրո ստրուկները»

Սմոյե Շամո- Զոզան, Դելի Գոլա,

Դելի վանե Խաչիկ Հրաչյան- «Երկեր»

Ալիմ Կեշոկո- «Կոտրված պայտ»

Արթուր Կլարկ- «Լուսնափոշին»

Ղուկաս Սիրունյան- «Բաբելոն Բաբելոն»

Զավեն Կասյան- «Հավատի կանթեղ»

 

203