Մոսկվայի կենտրոնում գազային ատրճանակից կրակել են ռուս երաժիշտ, «Ногу свело» խմբի համահիմնադիրներից մեկի՝ Անտոն Յակոմուլսկիի և նրա կնոջ` Ալեքսանդրայի վրա,  նոյեմբերի 15-ին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով  իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Նոյեմբերի 14-ի երեկոյան ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ աչքերի քիմիական այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն են ընդունվել 1969 թվականին ծնված մի տղամարդ և 1977 թվականին ծնված մի կին։

«Պարզվել է, որ նոյեմբերի 13-ին` ժամը 03.00-ի սահմաններում, անհայտ անձը Պրեսնենսկի Վալ փողոցում գազային ատրճանակից կրակել է ամուսնական զույգի վրա»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:  Դեպքի հանգամանքները  ստուգվում են:

Յակոմուլսկին ավելի ուշ Instagram-ում գրել է, որ իր դեմքին գազային ատրճանակից կրակել են կոնֆլիկտի ժամանակ, երբ նա պաշտպանել է կնոջը։

Անտոն Յակոմուլսկիի և նրա կնոջ վրա կրակելու պահը պատկերող տեսանյութ է հրապարակվել։

3923