Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Մենք անվերապահորեն մերժում ենք ուժի կամ կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակների հասնելու միջոց։ Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխումն ու միջազգային հետաքննությունը, ներառյալ՝ ագրեսորի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Տարածաշրջանում երկարատեւ խաղաղությունը հնարավոր է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհով, հիմնարար սկզբունքների հիման վրա բանակցությունների ճանապարհով, որոնք առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

275