ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ:  Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Մարիամ Մելքումյանը 2010-2014 թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

2013-2014 թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014 թ-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին:

2016 թ-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո՝ խմբագիր:

2021 թ-ից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Ապատեղեկատվությանը հակազդելու արագ արձագանքման դրամաշնորհներ լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» (ՔՀԿ) ծրագրի ընթացքում իրականացրել է լրագրողական գործունեություն:

475