Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը։ Սպիտակ տունը հայտնում է, որ քննարկել են գլոբալ խնդիրները։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հուզող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բանակցություններն անցել են «անկեղծ և կառուցողական ձևով», հավելել է Սպիտակ տունը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով շփումներ են նախապատրաստում, որոնց նախապատրաստման շրջանակներում կայացել է Պատրուշևի և Սալիվանի հեռախոսազրույցը։

«Բանակցություններն անցել են կառուցողական ոգով և տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակով առաջիկա շփումների նախապատրաստման շրջանակներում»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։ ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Նիկոլայ Պատրուշևը և Ջեյք Սալիվանը պայմանավորվել են համատեղ աշխատել ռուս-ամերիկյան հարաբերությունների մթնոլորտի բարելավման և երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ։

639