Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Թասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն է հայտնել աջակցել առաջադրանքների իրականացման հարցում, որոնք ծառացած են ՀԱՊԿ քարտուղարության առջև:  

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային հարցեր, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի մասին: Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը և Կազմակերպության համագործակցությանը միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել այն որոշումների իրականացմանը, որոնք կայացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2022 թվականին:

279