ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ նոյեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկի կազմակերպության աջակցության հարցը Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորմանը։ 

«Նախատեսվում է անդրադառնալ ԵԱՀԿ աջակցությանը Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան քննարկումներին կազմակերպության միջնորդության հարցին: Նախատեսվում է քննարկել կազմակերպության հնարավոր դերը Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցելու հարցում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

203