Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։

Shamshyan.com-ը գրում է վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

1535