
Ուկրաինայի Գերագույն ռադան նոյեմբերի 18-ին վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը։
Համաձայնագրի վավերացմանը հավանություն է տվել Գերագույն ռադայի 450 պատգամավորներից 303-ը։ Այս համաձայնագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Այն իրավական հիմք դարձավ Կիևի և Անկարայի միջև ռազմական համագործակցության համար։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել ռազմածովային կորվետների և անօդաչու մարտական թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։
Ուկրաինան 2020թ․-ին ձեռք է բերել «Bayraktar Tactical Block 2» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) Թուրքիայում՝ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տալիս գնել ընդհանուր առմամբ 12 անօդաչու թռչող սարք։