
Ֆուտբոլիստ Դանի Ալվեսի աշխատավարձը «Բարսելոնա» վերադառնալուց հետո կազմում է տարեկան 155 հազար եվրո, այս մասին հայտնում է Marca-ն։
Ալվեսը Բարսելոնա վերադարձել է նոյեմբերին՝ պայմանագիր կնքելով մինչև այս մրցաշրջանի ավարտը։ 38-ամյա բրազիլացի պաշտպանը «կապույտ նռնաքարին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես նշում է աղբյուրը, 155 հազար եվրո աշխատավարձը նվազագույն դրույքաչափն է, որը Պրեմերի թիմն իրավունք ունի վճարել ֆուտբոլիստին։ Կանոնակարգով այս չափից ցածր աշխատավարձն արգելված է։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ալվեսը «Բարսայում» կխաղա խորհրդանշական մեկ եվրո վճարով։
Հիշեցնենք, որ Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին։ Ակումբի կազմում նա դարձել է վեց անգամ Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ՝ Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։ Ալվեսը խաղացել է նաև իսպանական «Սևիլիա», Թուրինի «Յուվենտուս», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» և այլ թիմերում։ Բրազիլիայի հավաքականի կազմում պաշտպանն անցկացրել է 119 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ։