«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում  դեկտեմբերի 21-ին տեղի կունենա հռչակավոր Լոնդոն Քամյունիթի Գոսպել երգչախմբի բացառիկ համերգը Հայաստանում: 

Երգչախումբը հիմնադրվել է 1982 թվականին և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային հռչակ։ Այսօր նրանց կատարումները կարելի է լսել հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Առյուծ արքան» և «Մոխրոտը»։ Նրանք հանդես են գալիս համաշխարհային գերաստղերի՝ Փոլ Մքարթնիի, Էլթոն Ջոնի, Ադելի, Քայլի Մինոուգի, Էլի Գոլդինգի, Ջասթին Թիմբերլեյքի, Փինքի և այլոց հետ: Պատահական չէ, որ բազմաթիվ հեղինակավոր ընկերություններ, որոնց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Ուան Ռեփաբլիքը, Մարկ ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդեսը, իրենց արտադրանքը լավագույնս ներկայացնելու համար Լոնդոն Քամյունիթի Գոսպելին են վստահում իրենց գովազդը։

Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Հայաստանում երգչախումբը կկատարի իր երգացանկից տարբեր տարիների սիրված ստեղծագործություներ և Սուրբ ծննդյան երգեր

1441