«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, որը նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով:
Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհի և կյանքի պատմությունը:
Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում են յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրրված հարգանքի ամենամեծ տուրքը:
Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձ գնահատականների.
«Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը» - Nice Matin
«Ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին» - Operette Theatre Magazine
«Իրահան հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար» - Radio Canada
«Ժյուլ Գրիսոնը, որը կատարում է Լեգենդի երգերը, առանձնանում է իր հազվագյուտ տաղանդով» - Times Square Chronicles, Նյու-Յորք։